Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը պաշտպանել անպարկեշտ գործով․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեղավոր եմ, նոր միայն ժամանակ ունեցա դիտելու Նարեկի ու Վազգենի վերջին հաղորդումը։ Պարզվեց, որ Նարեկին ձերբակալել են Ալենի հետույքի մասին արտահայտության պատճառով։ Մամուլից իմացա, որ Լիդյա Մանթաշյանին ամիսներով բանտում են պահել Վահագն Ալեքսանյանի գենետիկայի մասին կասկածի պատճառով։ Ըստ մի քանի այլ հրապարակումների, Միհրան Հակոբյանի ծեծի պատճառը ԱԱԾ պետի եւ գլխավոր դատախազի հետ կապված կոնֆիդենցիալ անձնական ինֆորմացիայի վերհանումն է։
Փաստորեն, իրավապահ համակարգը լծվել իշխանական վերնախավի անձնական պուճուրիկ էգոները բավարարելուն ու վրեժները լուծելուն։ Ընդ որում, այս միտումը ուժեղացել է վերջին մեկ-երկու տարում, երբ իրավապահների ղեկավարներ են նշանակվել կանայք։
Ինձ կարող է մեղադրեն սեքսիզմի մեջ, բայց տպավորություն կա, որ կանանց առաջնորդությամբ իրավապահները զրկվել են տղամարդկային արժանապատվությունից եւ պետության ու քաղաքացիների անվտանգության պաշտպանության վսեմ առաքելության փոխարեն (ինչի համար իրենք երդվել են), այժմ զբաղված են ՔՊ-ականների հետույքը պաշտպանելու անպարկեշտ գործով։
