1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրավապաշտպանները դժգոհ են՝ անձին խոշտանգած ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել

Համացանցում տարածված խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութում երևացող ոստիկաններից ոչ մեկի նկատմամբ մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր հայտարարեց տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ տեղեկացնելով՝ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ անձը բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, հետո ընդունել է մեղքը և դատապարտվել ազատազրկման:

«Երկար ժամանակ էր, որ վարույթ իրականացնող մարմինն առնվազն նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ ձեռք բերեր և այդ անձանց մեղադրանք առաջադրեր, քանի որ տեսանյութերով բոլորս տեսանք, թե ինչ ձևի դաժանությամբ ցուցմունք են փորձում կորզել», - ասաց նա:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են 4 հոգի բռնի ուժով՝ մահակով հարվածելով, հակագազը գլխին հագցնելով ցուցմունք կորզում Արմեն Մարտիրոսյանից։ Տուժողի կնոջ քույրը՝ Մերի Գրիգորյանը, պատմում է՝ իր ազգականի նկատմամբ կտտանքներն այդ 1 օրով չեն սահմանափվել:

«Հոդվածով դատվել է այդ մարդը, սուտ հոդվածով, 3 օր էտպես ծեծել են, 3 օր, դա չի եղել 1 օր, դատախազը չի մեղադրվել, ով որ իրեն դատել է, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել, նրանք հանգիստ պտտվում են մեր մեջ», - հայտարարեց Մերի Գրիգորյանը:

Արա Ղարագյոզյանն էլ ավելացրեց, որ տուժողին բազմաթիվ սենյակներ են մտցրել և խոշտանգել են. - «Ի վերջո, ցուցմունք են կորզել, որ այդ գողությունն այդ անձն է կատարել և դրա համար դատապարտվել է»:

Ըստ Գրիգորյանի, հարուցված «կեղծ գործը» խոշտանձված անձի դեմ պետք է հանվի, քննվի, իսկ անձը պիտի արդարացվի. - «Նա ունի առողջական խնդիրներ, կինը, երեխան ունեն առողջական խնդիրներ»:

Տեսանյութի քննության արդյունքում ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ղարագյոզյանը մտահոգություն ունի, որ այդուհանդերձ իրավապահներն արդյունավետ քննություն չեն իրականացնում։ Ըստ նրա, անգամ մինչև օրս տուժողի և տեսանյութում ծեծն իրականացնողների միջև առերեսում տեղի չի ունեցել։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի գնահատմամբ էլ՝ սա ցինիզմի գագաթնակետն է, որը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական բացատրություն. - «Սրանից ավելի բացահայտ դեպք, սա բացառիկ դեպք է ինչո՞վ, ոչ թե գործողություններով, որովհետև նմանատիպ գործողությունները, ավելի վատ գործողություններն իրականացվել են շատ մեծ քանակությամբ թվով մարդկանց նկատմամբ: Բայց ինչո՞վ է սա բացառիկ, որ մենք տեսնում ենք ու գիտենք, թե հատ-հատ ով ինչ է արել: 4 հոգու մասին չէ խոսքը, նաև 5-րդի, ով նկարահանել է դա, նա էլ ուրիշ հանցագործություն է կատարել, իմացել է այդ հանցագործության մասին ու չի հայտնել: Այսինքն՝ մենք այստեղ պիտի ունենանք 5 մեղադրյալ: Մենք ունենք զրո մեղադրյալ, այ սա է արդյունքը այս աշխատանքի», - շեշտեց Կարապետյանցը:

«Հեղափոխությունից հետո ունենք լեգիտիմ իշխանություն, բայց արդարադատություն իրականացնող մարմիններում որևէ շարժ չի եղել», - մտահոգություն են հայտնում իրավապաշտպանները՝ պնդելով, որ գործը պատրաստ են հասցնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նինա Կարապետյանցի պնդմամբ՝ դատախազությունը, ԱԱԾ-ն չեն արձագանքել այս խնդրին, հիմա հենց նրանց է հանձնարարված բացահայտել այս գործը։

«Իրենք իրենց դեմ քրեական գործեր պիտի բացահայտեն, չի լինելու այդպիսի բան, որովհետև չի եղել ոչ մի փոփոխություն՝ բացառությամբ 1-2 բարձր պաշտոնյա, որոնք նախկինում նույնպես աշխատել են այդ նույն կառույցներում: Այնտեղ այդպես ընդունված է ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տալիս, դա ընդունված կարգ է, դա շատ վատ ավանդույթ է», - ասաց նա:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan