Իրավիճակը Շենգավիթի ոստիկանության մոտ լարվում է. իրավապաշտպան
«Ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը։ Դա խայտառակ ապօրինություն է։ Իրավիճակը Շենգավիթի ոստիկանության մոտ լարվում է», - գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը նյութ է հրապարակել, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առեւանգել են Աշոտ Փաշինյանին, ինչի վերաբերյալ կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ: