«Իրավունք». Միջադեպ՝ ընդդիմադիրների շարքերում. ով է վարչապետի ստվերային թեկնածուն
«Իրավունք» թերթը գրում է. «Արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ ստեղծված իրավիճակից ելք էին փնտրում, ինչը վերաճեց իրար հեգնելուն: Մասնավորապես` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկեց համազգային համաձայնության խորհուրդ ստեղծել, որը կարող է հիմք լինել ապագա ստվերային կաբինետի ստեղծման համար` ներառելով նաեւ Արցախը:
Ավելին` նա առաջարկեց հրատապ համաժողով հրավիրել: Ստվերային կաբինետ ձեւավորելու վերաբերյալ չուշացավ նաեւ ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի արձագանքը: Ոչ ավել, ոչ պակաս նա հետաքրքրվեց Արամ Գասպարիչից, թե արդյոք իրենց «ստվերային կառավարության վարչապետի թեկնածուն դեռ Տիգրան Արզաքանցյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում