«Իրեն թվում է, թե ԲՀԿ-ում ինքն է շատ բաներ որոշում»...
«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, թե Նաիրա Զոհրաբյանը չի որոշում` «Բարգավաճ Հայաստանը» մտնելո՞ւ է կոալիցիայի մե՞ջ, թե՞ ոչ. նա ընդամենը ասում է այն, ինչ տվյալ պահին պետք է հնչեցնել։ Քաղաքական դաշտը դեռեւս խմորումների մեջ է. ժամանակը կգա, կտեսնենք՝ ով ինչ դիրքորոշում կընդունի :
Հավանաբար նեղսրտելով այս կարծիքից՝ Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան Ահարոն Ադիբեկյանի, պատասխանել էր.«Ես մշտապես առաջնորդվել եմ մի հայտնի ճշմարտությամբ՝ տգետ ու տգեղ մարդկանց հետ երբեւէ չբանավիճել, որովհետեւ նրանք կորցնելու ոչինչ չունեն» :
Fnews.am-ը հետ զրույցում Ահարոն Ադիբեկյանն էլ հակադարձելով Զոհրաբյանի դիտարկմանը, հակադարձեց. «Դա արդեն բնութագրում է նրա կերպարը... Նա իր մասին շատ մեծ կարծիքի է և իրեն թվում է, թե ԲՀԿ-ում ինքն է շատ բաներ որոշում, բայց նման բան չկա: Իսկ թե քաղաքական դաշտում ինչպիսի կոոալիցիա կունենանք, դա արդեն կախված է , թե ի վերջո ով կմտնի կոոալիցիա: ՀՀԿ-ն ինչ թափ կունենա և ինչ քաղաքական զարգացումներ կլինեն այդ պահին Հայաստանում»: