ԻՐԻԿՆԱԺԱՄ.Նարեկ Պապոնց Առաքելյան
ԻՐԻԿՆԱԺԱՄ
Պաղել է դրսում իրիկնաժամը՝
Եվ սառցահայելի փռել մայթերին,
Ձյունաթագ վարսը՝ ձմեռն իջեցրել,
Կախել է ճամփին ինչպես ջրաթագ։
Սառցապատվել են,սոսիներն արծաթ,
Ու վախենում են խստաշունչ ցրտից,
Բաց սոսիների ասեղներն հատ֊հատ,
Կախվել են լուսնի արծաթթել լարից։
Պաղել է դրսում իրիկնաժամը՝
Իսկ ձիերն անթարթ դոփում են, դոփում,
Սառցահարվել է դրսում ամեն բան,
Իսկ իմ հոգու մեջ ամառ է պայծառ։
.......................................................................
03.02.2021 թ.
ք. Երևան
Նարեկ Պապոնց