1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իշխանական կոնֆիգուրացիայում ինչ-որ բան ուրվագծվում է, բայց…

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել։

Միևնույն ժամանակ նույն շրջանակների կողմից շրջանառվում է այն գաղափարը, թե դեյուրե վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, սակայն իրական լծակները լինելու են գործող նախագահի ձեռքին, ով պահպանելու է ռեալ իշխանությունը։ Ընդ որում, այդ գաղափարը պաշտոնապես հրապարակողները հենց ՀՀԿ վերին էշելոնի գործիչներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում, և ի՞նչ համակարգ կարող է գործել 2018-ից հետո։ Այս պահին դժվար է ասել` արդյոք ի սկզբանե որեւէ պայմանավորվածություն եղե՞լ է գործող վարչապետի և նախագահի միջև, որոնք ստեղծեցին տանդեմ և՛ իշխանական կառավարման, և՛ քաղաքական առումներով։ Սակայն, կարծես թե, հեռանկարում հետեւյալ դասավորությունն է. 2018-ի ապրիլից հետո իշխանությունը դառնում է երկբևեռ։ Այսինքն՝ ուժային և քաղաքական իշխանությունը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ իշխանության տնտեսական հատվածն ամբողջությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողության շրջանակներում է։

Ի՞նչ բաղկացուցիչներ ունեն այդ իշխանությունները։ Սերժ Սարգսյանի ձեռքում, ինչպես նշեցինք, կենտրոնանում են պաշտպանության, ամենայն հավանականությամբ՝ ազգային անվտանգության համակարգերը, ինչ-որ բան, գուցե, ոստիկանական համակարգից։

Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը, լինելով հանրապետական կուսակցության նախագահ, ըստ էության, ղեկավարելու է նաեւ խորհրդարանը, որն իր հերթին, բնականաբար, վերահսկելու է կառավարությունը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում վերահսկելու է ամեն ինչ՝ ուժային, քաղաքական ոլորտները, ԱԺ-ի միջոցով՝ նաև գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի եւ կառավարության նշանակման վերահսկիչ փաթեթը։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության ապագա տեսլականն է։

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա, ինչպես վերը նշվեց, նրա ձեռքում են լինելու տնտեսությունը, արտաքին տնտեսական հատվածը, և ինչպես շատերը նշում են, վարչապետը պնդելու է, որ իր վերահսկողության տակ անցնի նաև ոստիկանությունը, որպեսզի ինքն էլ ունենա որոշակի ուժային լծակներ, քանի որ շատ դեպքերում, առանց նման լծակների, նույն տնտեսությունում շատ հարցեր անհնար է լուծել։

2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբևեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, և նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։ Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։

Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։ Չի բացառվում՝ մինչև 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan