Իշխանական ուժերը 7 ժամ շարունակ ԱԺ արտահերթ նիստ անելուց հետո երեկ ռելաքսի մեջ էին. Հրապարակ
Իշխանական ուժերը 7 ժամ շարունակ ԱԺ արտահերթ նիստ անելուց հետո երեկ ռելաքսի մեջ էին: Երբ Սերժ Սարգսյանը մեկնում է, նրանք «դասից փախչող» աշակերտի պես թուլանում ու հաճույք են ստանում, մեկնելով որը` հարազատ գյուղ, որը՝ «դաչա», հիմնականում` Ծաղկաձոր: Երեկ ԱԺ-ում Գալուստ Սահակյանը հպարտ միայնության մեջ «հսկում» էր երկրի դոլարային «անդորրը». նախագահի բացակայության դեպքում նա է «ղեկավարում» երկիրը: Նրա օգնականներն էլ «տեղեկացնում» էին, որ ոչ իշխանական ուժերը, քանի որ «կամերա չկար», փակ նիստի ժամանակ շատ հարցեր չեն տվել, «հերթագրվածներից Վարդան Օսկանյանն ու Լյուդմիլա Սարգսյանն էլ թողել-գնացել են, առանց հարց տալու»: Իսկ նիստը փակ է եղել ոչ թե ժողովրդի մոտ խուճապ չառաջացնելու, այլ ՀՀԿ-ական կառավարության, ԿԲ-ի այիբներն ու անգործությունը «մեյդան» չհանելու համար:
