Իշխանափոխության մեխանիզմները կճշտվեն հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ
1in.am-ը գրում է.«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգը:
- Մենք մնում ենք նույն դիրքորոշմանը, որ այս պահին սահմանադրական բարեփոխումների համար ոչ հասարակական պահանջ կա, և ոչ էլ հասարակական համաձայնություն կա: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը կարևորում է, որ նման փաստաթղթերի ընդունման դեպքում միշտ պետք է որոշակի հանրային կոնսենսուս լինի: Ես կարծում եմ, որ մեկ անգամ ևս պետք է քննարկեն, թե այս պահին, երբ չկա հասարակական պահանջ, երբ չկա կոնսենսուս, հակառակը` հասարակությունը բևեռված է, արժի՞ դա դարձնել քաղաքական թիվ մեկ օրակարգը: Ինձ համար մի փոքր անորոշ է այդ փաստաթղթի ապագան:
Իմ կարծիքով` հասարակության մի մասը գտնում է, որ այս պահին սահմանադրական բարեփոխումները չէ, որ պետք է լուծեն պետության առաջ ծառացած խնդիրները: Իսկ Սահմանադրություններն ընդհանրապես պետք է ընդունվեն կամ քննարկվեն այն ժամանակ, երբ կա հանրային թեկուզ նվազագույն համաձայնություն: Եվ իմ խորհուրդն է, որ ետ կանգնեն այդ մտադրությունից: Բայց իշխանությունների քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հենց դա է, ինչը բացարձակապես համարժեք չէ այս վիճակի հետ: Մենք ասել ենք, որ եթե իշխանություններն անկեղծ են և իսկապես ցանկանում են բարեփոխումներ իրականացնել, առնվազն պետք է այնպիսի փոփոխություններ իրականացնեն, որոնք Սահմանադրության հետ ընդհանրապես կապ չունեն: Առավել ևս, որ կան սահմանադրական նորմեր, որոնք ուղղակի ոտնահարվում են իշխանության կողմից: Իսկ ողջ ընդդիմադիր դաշտն ու հասարակական հատվածը պահանջում են Ընտրական օրենսգրքի փոփոխություն` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրական ողջ ընթացքը թափանցիկ դարձնելու համար: Պահանջում են ընտրողների ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում: Վերջին մի քանի տարիներին մեր մահացած հայրենակիցների մոտ 20 տոկոսը մշտապես մասնակցում է ընտրություններին: Իշխանությունը որևէ քայլ չի անում դրանք շտկելու համար և դրանով իսկ ապացուցում է, որ երբեք սահմանադրական փոփոխություններով պետության մեջ էլ բարեփոխում իրականացնելու խնդիր դրված չէ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
