Իշխանության ներկայացուցիչները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին հորդորում են լքել ԲՀԿ շարքերը.
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկվանից իշխանություններն արդեն սկսել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պառակտման աշխատանքները: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրավիրում» են իրենց աշխատասենյակներ ու հորդորում են լքել ԲՀԿ շարքերը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականների հետ «աշխատող» խումբը բաժանվել է երեք մասի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանք ԲՀԿ-ավան պատգամավորներին բացատրում են, որ ավելի լավ է Ծառուկյանի կողքից հեռանան, հակառակ դեպքում՝ խորհրդարանի նիստերից բացակայելու հիմքով պարզապես կարող են զրկվել Աժ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
