Իշխանության նոր զիջումը ՀՅԴ-ին` վարչապետը ապրիլից կպահի թրաշ
ԵՐԵՎԱՆ – Երեքշաբթի կառավարության նիստում որոշում կայացվեց ի հավելում ՀՅԴ-ին հատկացվելիք նախարարությունների և մարզպետների տրամադրել նաև լրացուցիչ խթան: Համագործակցության արդյունավետության մեծացման նպատակով վարչապետը համաձայնվել է գնալ որոշ վիզուալ զիջումների:
«Փորձը ցույց է տալիս, որ դաշնակցականները ավելի ուշադիր են լսում և ավելի լավ են հասկանում, երբ սենյակում խոսացող անձը ունի մորուք կամ գոնե թեթև աղվաթրաշ», – բացատրում է տիեզերագնաց-լոգոպեդ Ահարոն Ադիբեկյանը: «Այդ տեսանկյունից վարչապետի քայլը երկկողմ շահավետ է և ավելի հասկանալի կդարձնի կառավարության ղեկավարի խոսքը նոր գործընկերների համար»:
Բացի այդ զիջումից փոփոխություն է կատարվել նաև «Տոների մասին օրենքում»: Այսուհետ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր կիրակի կլինի «դրոշայրաց օր», որտեղ կառավարության անդամները կայրեն մեկական Թուրքիայի դրոշ:
ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշում է. «Իրականում մեզ առաջարկում էին նաև արդարադատության պորտֆելը դրոշայրաց տոնի փոխարեն, սակայն մենք հրաժարվեցինք: Վստահ եմ, որ ազգի բարձր ոգու պահպանման համար անհրաժեշտ է մի քանի ամիսը գոնե մեկ անգամ այրել Թուրքիո դրոշը»:
ՀՅԴ-ն, իր հերթին, գնացել է պատասխան զիջումների և ՀՀԿ-ին է տրամադրել 634 տոննա զենք` ՀՅԴ զենքի պաշարի 2.5%-ը: