Իշխանությունների մոտ ստեղծված կադրային «սովն» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների մոտ ստեղծված կադրային «սովն» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Արդեն երկար ժամանակ թափուր մնացած չորս պաշտոններից ՀՀ իշխանությունները կարողացան լուծել միայն մեկի՝ Վայոց ձորի մարզպետի հարցը՝ այդ պաշտոնում նշանակելով Վայքի քաղաքապետին: Մյուս՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից որոշեցին հրաժարվել՝ նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորելու ճանապարհով:
Փոխվարչապետի հարցը դեռևս չեն կարողանում լուծել, բայց չեն կարող նաև լուծարել. ՀՀ սահմանադրությամբ է նախատեսված: Նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի՝ կես տարի թափուր մնացող պաշտոնի հարցը ևս կարելի է համարել անլուծելի: Ի դեպ, անվտանգության խորհուրդը սահմանված է սահմանադրությամբ, բայց քարտուղարի պաշտոնի մասին սահմանդրության մեջ ոչինչ նշված չէ, գուցե սա էլ լուծարեն, գնա, պրծնեն
