Իշխանությունը ապրիլից լրատվամիջոցների առաջ կփակի դռները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել:
Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երևանի քաղաքապետն ավագանու նիստերին արգելի լրագրողների ներկայությունը:
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ սահմանված է, որ քաղաքապետարանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են «Երևանի ՏԻՄ նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ»:
Օրենսդրական այս նախաձեռնությունը, թերևս, պատական չէ: Երևանի ավագանու` փետրվարի 13-ի ամոթալի նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկար փորձեց, բայց չկարողացավ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերին: Այդ քայլին դիմելու համար նա չուներ իրավական հիմքեր:
Եվ հիմա Դավիթ Հարությունյանը որոշել է օգնության հասնել կուսակցական գործընկերոջը` օրինագծում ներառելով լրագրողների դեմ իրավական սահմանափակումներ ենթադրող դրույթներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: