Իշխանությունը կտրում է Քոչարյանի ընտանիքը սնող պորտալարը
ԱԺ աշխատակազմի լավատեղյակ աղբյուրը երեկ «Ժամանակին» տեղեկացրել է, որ ԱԺ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Թերթը հիշեցնում է, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով:
Իսկ այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Գնելով ոչ թե Toyota ներ, այլ Nissan-ներ, իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը ազատ է ընտրության հարցում, և պարտադիր չէ, որ ամբողջ պետական բյուջեն ուղղվի Քոչարյանների բիզնեսի բարգավաճմանը: ՀՀ Nisan-ներ ներմուծում է Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 10-րդ համարն է:
Աղբյուրը ` Hartak.am