«Իշխանությունը նա է, ով տնօրինում է բյուջեն՝ ատկատները, թալանը, կաշառքը, կոռուպցիան...».Լյովա Խաչատրյան
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի ծրագրերն ու հետագա քայլերը հուսալի են, իսկ ապագան էլ՝ խոստումնալից: Պատգամավորի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն հիմա ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, ոչ այլընտրանք ու ոչ էլ կենտրոնամետ: Պատգամավորի գնահատականը՝ ԲՀԿ-ի այսօրվա զբաղեցրած քաղաքական դիրքի առումով հետեւյալն է. «Ոչ իշխանություն»:
Ինչ ասել է թե ոչ իշխանություն, եւ թե հետագայում կդառնա՞ արմատական ընդդիմություն, թե ոչ «Բարգավաճ Հայաստան»-ը հարցին, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Կասեմ, որ ԲՀԿ-ն շատ հեռուն կգնա... վերացնելու է կոռուպցիան, եւ ծառայելու է ժողովրդին»:
Ուշագրավ այլ մանրամասներ՝ Fnews.am-ի տեսանյութում: