Իշխանությունը տոտալ հակակրանք ունի պրոֆեսիոնալների նկատմամբ. Արփինե Հովհաննիսյան
Հասմիկ Հարությունյանը անաչառ է, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց դատելով նրա որոշ ելույթներից և դիրքորոշումներից, կարող եմ ասել՝ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համամինադիր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահին: Նա անդրադարձավ նաև վերջին օրերին հարուցված քրեական գործերին, մասնավորապես նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: