Իշխող վերնախավն անհանգստացած է. «Հ1»-ի տնօրենին պաշտոնա՞նկ կանեն
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլը եւ սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով:
Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում:
Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, եւ որոշում է կայացվել «Հ1»-ում շուտափույթ փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ում անունը մինչ այդ էլ հիշատակվում էր մամուլում` «Հ1»-ի այս կամ այն սկանդալային իրադարձության հետ կապված:
Քանի որ նախագահի նստավայրում պետական քարոզչության, մասնավորապես հեռուստատեսության ոլորտի պատասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանն է, հենց նրան էլ հանձնարարված է այս խնդրի լուծումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում