Իսկ երբ իրենց ձայնը 5.000 դրամով ծախում էին, ի՞նչ էին մտածում
Fnews.am-ը շարունակում է անդրադառնալ այս օրերին քննարկվող թերևս ամենակարևորագույն հարցերից մեկի`Պարտադիր Կուտակային կենսաթոշակի համակարգի հետ կապված քննարկումներին, բողոքներին, ու դրա հետեւանքներին, որոնց ձայնը դեռ հետո է լսվելու: Ընդլայնելով տեսակետների շրջանակը,այս անգամ խնդրի հետ կապված, որոշեցինք անդրադառնալ արվեստագետների դիրքորոշմանը, և հենց այդ առթիվ էլ փորձեցինք լսել երաժիշտ,կոմպոզիտոր Վահան Արծրունու տեսակետը, ով ի սկզբանե նշեց.
-Ես ուրախ եմ,որ կա նման նախաձեռնություն,սակայն առայժմ որոշել եմ խոսել միայն արվեստին վերաբերող թեմաների շուրջ: Գիտեք ինչ, արվեստագետների վրա անդրադառնում է այն, երբ այդ նույն հանրությունը ընտրակաշառքով ծախում էր իր ձայնը՝ 5000 դրամով: Արդյո՞ք այդ ժամանակ, նա չէր գիտակցում,որ շատ ավելի մեծ գումար է վճարելու իր այդ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԵՂՔԻ համար:Կարծում եմ,որ այն ինչ տեղի է ունենում,օրինաչափ է մեր «հանրության» պարագայում,և դա դեռ միայն սկիզբն է:
Կարինա Սահակյան
