Իսկ ես ցավոք հակառակը գիտեմ
Օրերս ՖԲ-ում ակտիվորեն քննարկվում էր հին մասնագիտությամբ զբաղվող աղջիկների կյանքի, նրանց զղջալու, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու վերաբերյալ հարցերը: Ինձ զարմացրեց գրառման մեկնաբանությունների պարզունակությունը, զռռացող կեղծ բարեպաշտությունն ու դաժանությունը և սրբերի դիրքից կատարվող մեղադրանքները:
Հետաքրքիրն այն է, որ բոլորը հանգեցին այն մտքին, թե հայ տղամարդն է փոխվել, որ դարձել է <<տրյապկա, փալաս>>, շահամոլ…Դե հա′, նմանները, ինչպես նաև տականքներն ու պոռնիկները միշտ էլ եղել են՝ բոլոր հասարակարգերում, սկսած նախնադարյանից…
Դրա մասին չէ խոսքս: Զարմանալի է, որ բոլորը՝ գրեթե բոլորը, գտնում են, որ եթե դու մարմնավաճառ ես եղել, հետո զղջացել և փորձում ես ընտանիք կազմել, ապա դրա իրավունքը չունես, դու վատն ես, վատ կին ու մայր կլինես…
Նախ՝ կյանքը սովորաբար ապացուցել է, որ նմանները հետագայում շատ հաճախ ավելի հավատարիմ ու ընտանիքին նվիրված կանայք են դառնում, քան մյուսներից շատ-շատերը: Այնպես որ, պետք չէ ընդհանրացնել ու սրբի դիրքերից, սրբի դիմակով դատողություններ կատարել: Ի վերջո հասարակության մեջ ավելի վտանգավոր արատներ կան, որոնց հետ դուք ցավոք հաշտվում ու գոյատևում եք…
Հետո մի մոռացեք, որ ձեր ասած <<նամուսով>> աղջիկներից շատ-շատերն ամուսնանում և առաջին իսկ հնարավորության դեպքում աջ ու ձախ սկսում են <<թռնել>> ամուսնու գլխից և այն զարդարում են եղջերուի բազմաճյուղ զարդերով: Ի վերջո ձեր ասած կուսաթաղանթյալներն էլ հարաբերական են…Պաշտպանած, վերականգնած, շահագործած, քարշ եկած՝ սրճարաններում, բարերում, ակումբներում, մոթելներում, այգիներում, պատերի տակ չոքած…Բայց <<նամուսով>>՝ միաժամանակ կուսաթաղանթյալ…Դե նրանք պուտանկա չեն, նրանք կույս են, նրանք <<սուրբ ու անարատ են>> …
Երբեք կյանքում ոչ մի բան պետք չէ ընդհանրացնել ու դիմացինին պիտակ փակցնել…
Էլ չեմ խոսում հոգով պոռնիկների մասին, որոնք ավելի վտանգավոր են, քան թե մարմնավաճառները…
Ողջ լերուք <<սրբագործվածներ ու անմեղներ>>…Ինչքան էլ շատ ե՞ք…
Իսկ ես ցավոք հակառակը գիտեմ…
