«Իսկ հիմա՝ ավելի ամփոփ». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա ավելի ամփոփ, պոզիտիվ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ու աշխատակիցների պարգևատրման մասին:
Իհարկե, բոլորն են գիտակցում, որ համակարգի բարեխիղճ աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեցին, ինչպես դա արվեց Վրաստանում կամ այլ երկրում բարեխիղճ, քրտնաջան, պրոֆեսիոնալ ու հանրօգուտ աշխատանք կատարելու ու արդյունք ստանալու համար: Վաղ թե ուշ դա արվելու է նաև Հայաստանում: Անգամ մի փոքր չափով հասկանալի է դառնում համատարած պարգևատրումը որպես բոլորին մոտիվացնելու, ստիմուլ տալու քայլ: Բայց, հանրությունը թերևս ընդվզում է ղեկավար կազմի համար դրանց անհարկի մեծությունից, վերևների ու ներքևների միջև անհավասարությունից, տարբեր գերատեսչությունների դրույքաչափերի ահռելի տարբերությունից, ի վերջո համակարգի գերուռճացվածությունից, ինչի մասին վարչապետն էլ խոսել է, և վերջապես՝ լավ ենք արել, այդքան ենք ուզել, այդքան ենք վճարել, ես գիտեմ թե ինչ եմ արել ու պատասխանատու եմ, տվյալները գաղտնի է ու նման անհասկանալի բացատրություններից: Ի վերջո, նաև կարևոր է, թե դա երբ է արվում»: