Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձևով դրսևորվել: Համենայնդեպս հայերերն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսևորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը, և մնացած մթին բնազդները: Երբ ես տեսնում եմ մեր այդ կարգի «մեկնաբանների» անունները, իսկ ավելի հաճախ կեղծանունները, ես պարզապես նրանց գրածները չեմ կարդում: Կարծում եմ՝ նրանք ինձնից չեն նեղանա, հո իմ համար չեն գրում, իրենց սիրտն են հովացնում: բայց խուսափել բոլոր նման զեղումներից, հնարավոր չէ:
Օրինակ, երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ ոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեմանս, մասնավորապես, հետևյալն է.« Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես, այ եթե ես լինեի, ես այսպիսի «քլնգող» հարցեր կտայի»: Մի խոսքով էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը: Վերջին նման զեղումն էր նաև Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ չարության բռնկումը: Երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
