1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իսկ ինչու՞ է հատկապես Ձեր մեքենան նա փորձում առևանգել...»

Հայտնի «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում մի դրվագ կա, ուր քննիչը խանութի վաճառողին հեգնանքով հարցնում է «Իսկ ինչո՞ւ է հատկապես Ձեր մեքենան նա փորձում առևանգել...»: Հրաշալի ֆիլմ, հրաշալի դրվագ... Հիմա էլ ես եմ ուզում մի նման հարց տալ ձեզ` հայեր ջան, իսկ ինչո՞ւ են հատկապես հայերը հաջողության հասնում արտասահմանում` հայրենիքից դուրս: Անհամեստություն անեմ ու իմ կարծիքն արտահայտեմ. քանի որ մենք վանում ենք մեզանից մեր միջի լավը... Մեզ դուր չի գալիս, մենք չենք սիրում կեղտից դուրս եկողներին, եթե ինքներս կեղտի մեջ ենք, ուրեմն պետք է թույլ չտալ, որ որևէ մեկը փորձի դուրս գալ, եթե փորձում է, ապա ոտքից պետք է քաշել հետ գցել կեղտի մեջ, թող նստի մեր նման ու մեր հետ ոռնա, թե ինչ կեղտոտ է շուրջբոլորը, ու թե ինչ վատ օրի ենք մենք: Աստված մի արասցե, եթե ոչ թե դուրս գալ փորձի, այլ կեղտը մաքրել, այդժամ այդ հանդուգն սպիտակ ագռավին պետք է ուղղակի տրորելով սպանել նույն այդ կեղտի մեջ: Բա հո թույլ չե՞նք տա մեզ զրկել մեր ամենասիրած զբաղմունքից` բողոքելուց... 
Հատուկ մի խավ կա, միջինից ցածր (ինտելեկտը նկատի ունեմ), որ կյանքում երկու քար իրար վրա դրած չկա, ինչ էլ իր կյանքում իրեն հանդիպել է՝ կամ քանդել է, կամ կերել: Այ էդ խավը հատուկ չի սիրում բոլոր նրանց, ովքեր փորձում են հոսանքին հակառակ լողալ: Իրենց համար կյանքը դա կոյուղու խողովակ է, ուր պետք է հլու-հնազանդ միայն մի ուղղությամբ լողալ մութ ու խավարի մեջ, հույսով, որ ինչ-որ տեղ այն դուրս է թափվելու դեպի գետը, որն էլ իր հերթին, ո՞վ գիտե, մի օր կհասցնի ծով կամ օվկիանոս, իսկ քանի դեռ խողովակի մեջ ես, հանգիստ լողա դեպի պայծառ ապագան՝ մռթմռթալով ու բողոքելով, բղկբղկալով ու գարշահոտելով շուրջբոլորն ու ամեն ինչ, քանի որ, եթե հետ փորձես գնալ, խցանում կլինի, ամեն ինչ դուրս կգա զուգարանի կոնքամանից, ու կլինենք խայտառակ: Այ էդ հոսանքի հետ լողացող կեղտերն էլ չեն հանդուրժում մարդկանց, ովքեր փոխանակ պարապ խոսելու՝ ինչ-որ բան անում են իրենց կյանքում, որպեսզի կոյուղու վիճակից դուրս գա էս ժողովուրդն ու ապրի մարդուն վայել կյանքով: Պատերի տակ մի երկու անգամ «սեռժիկ» գոռացողն արդեն իրեն ազգի հերոս հռչակած, ինքն իրեն իրավունք է վերապահում ազգի ու երկրի համար ողջ կյանքն աշխատած վաստակավոր ու հարգված դերասանին կամ գրողին, երգչին կամ գիտնականին կամ ուղղակի վաստակ ունեցող մի հայորդու պիտակավորել սարի ծամոն ծախող կանանց վայել լեքսիկոնով: Տո ա՛յ փսլնքոտներ, դե արի ու մի ասա, տո դուք ձեր կյանքում բացի բոռի նման լափելուց ու ստեղ-ընդեղ պարապ խոսելուց ի՞նչ եք արել էս երկրի համար, որ մի բան էլ անողներին եք անուն դնում: Հետ եմ նայում, մեր պատմության ցանկացած ժամանակաշրջան ուսումնասիրեք ու կհամոզվեք, որ ազգի նվիրյալներին միշտ հեռացրել ենք, միշտ վանել, աքսորել կամ լավագույն դեպքում սպանել... Ո՞ր մեկն ասեմ. Անդրանիկը, Նժդեհը, Չարենցը, թե մեկ ուրիշը, բոլորն էլ կամ նեղացել հեռացել են, կամ մնացել ու սպանվել հենց հայի ձեռքով, օտարի օգնությամբ, բայց հայի ձեռքով: Ստալինը կամ ռուս բոլշևիկը չէր հայերի վրա անանուն նամակներ գրում, «գործ տալիս», հայն էր հային ծախում և օտարն էլ առանց ափսոսելու վերացնում կամ աքսորում: Երեկ կարդում էի մի քանի փսլնքոտի հերյուրանքները Վահրամի և Հրանտի հասցեին, մարդկանց, ովքեր արդեն որերորդ սերունդն են փորձում կրթել իրենց ներկայացումներով, տարբեր ծրագրերով ու գրքերով, հանդեսներով ու հանդիպումներով: Մարդիկ, ովքեր հանգիստ կարող էին ամեն վայրկյան գնալ երկրից և ապրել անհոգ, կուշտ ու «երջանիկ», հարգված ու սիրված, օտարի հողում` օտարի կողմից, բայց գերադասում են մնալ, մաքառել, ազգի հետ տանջվել ու փորձել ելք գտնել այս համազգային` քաղաքական ու տնտեսական, մշակութային ու հոգեկան ճգնաժամից: Որևէ մեկդ կասկածո՞ւմ եք, որ Հրանտը, հենց թեկուզ տեղափոխվելով Մոսկվա, ուր նրան չեն դադարում հրավիրելուց տարբեր հեռուստաընկերություններ ու պրոդյուսերական ընկերություններ, կարող է միլիոներ վաստակել ու ապրել այնտեղ անհոգ ու ապահով, համեմատած այն գրոշների հետ, որ նրան կարող են առաջարկել մեր խեղճ թատրոններն ու ֆիլմ արտադրողները հայրենիքում: Կարծում եք՝ Վահրամը չէ՞ր կարող վաղուց տեղափոխված լիներ Լոս Անջելես, կամ ասենք Փարիզ ու մեկ երկու պիես գրելով ապահովեր իր երջանիկ կյանքը այնտեղ` Շանզելիզեի հարևանությամբ, փոխանակ ապրելու վարձով Հայաստանում ու, քնելով հատակին գցած ներքնակին, գրոշների դիմաց «մեակուլպաներ» գրեր, որ գոնե մի կամ երկու հայ ներկայացումից հետո դարձի բերի դեպի մարդուն արժանավայել մտածողության... Ցավոք, ում որ դա պետք է, թատրոն չեն էլ գնում, չէ՞ որ թատրոնում ձրի «պեռաշկի» բաժանող աղջիկներին կպցնելու հնարավորություն չկա, չէ՞ որ թատրոնում իրենք «հերոս» չեն կարող դառնալ՝ ամբոխի միջից «սիկտիր» գոռալով... Մազերը պոչ կապելով չեն զարգանում... Երբ թևատակիցդ գարշահոտ է բուրում, ու միզում ես քաղաքի կենտրոնում ծառերի տակ, մազերիդ կապած պոչը կամ «ճղած ջինսդ» քեզ եվրոպացի կամ աշխարհի քաղաքացի չի դարձնում: Իշխանությունից եք բողոքում, երբ իշխանությունը ձեր արտացոլումն է հայելում, երբ այն ձեր մասնիկն է՝ ձեզանից կերտված, ձեր միջից ընտրած ու մի տարբերությամբ, որ էն կոյուղու խողովակը, որտեղով նրանք էին լողում, ավելի կարճ ճանապարհով է այն գետին հասել, որը հեռվից զուլալ է թվում, բայց նույն կեղտն է նրա մեջ լողում... Այս տողերս երբեք չեն վերաբերում այն ազնիվ ու արդար մարդկանց, ովքեր էս էլ որերրորդ անգամ սրիկայաբար խաբված վիճակում են հայտնվում այն ստահակների ձեռքը, ովքեր խոստանում են իրենց կոյուղով օվկիանոս հասցնել... Վահրամին ու Հրանտին անուն դնողները վիրավորված են իրենց մասին գրված ներկայացումներից և ոչ այլ բանից...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan