"Իսկական տղամարդը գործով է զբաղված ու փողկապ չի ուտում". Տիմատին՝ Սաակաշվիլիի մասին
Վերջերս Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին խորհուրդ էր տվել Ուկրաինայի սահմանային ծառայությանը թույլ չտալ ռեփեր Տիմատիին մուտք գործել Օդեսա՝ Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման պատճառով։
Ի պատասխան սրա, հանրահայտ ռեփերն Instagram-ի իր էջում գրել է.
"Խնդիր չկա, ես համերգ չեմ տա, որպեսզի չուրախացնեմ Սաակաշվիլիին սադրանքների համար ավելորդ առիթներով։ Սակայն արժե՞ արդյոք լուրջ ընդունել քաղաքական գործչի խոսքերը, ով կողոպտել է իր սեփական երկիրը, գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ լինելով լքված իր իսկ ժողովրդի կողմից։ Իսկական տղամարդը գործով է զբաղված ու փողկապ չի ուտում":
ԲԱՐՈՄԵՏՐ