Իսկ ո՞ւր է թեժ աշունը, ինչո՞ւ չի գալիս
Նկատել եք երբեւէ, երբ ինչ որ բանի շատ ես սպասում այն չի լինում: Հիշում եք չէ՞ ամռանը քաղաքացիական նախաձեռնությունները շատ թեժ ընթացքի մեջ էին ու բոլոր ընդդիմադիր ուժերը սպասում էին, որ աշնանը ոչ թե քաղաքացիական դաշտն է թեժ լինելու այլ քաղաքական: Այսօր աշնան երկրորդ ամսվա առաջին օրն է ու «թեժ աշուն » չկա:
Իսկ եկեկք հասկանանք ինչո՞ւ չկա թեժություն:
ՈՐՈՎՀԵՏեւ…
1. Չկա քաղաքական ընդիմություն:
ՀԱԿ այն է ի՞նչ երեւում է Ֆեյսբուքում: Նրանք նույնիսկ ԱԺ-ում չկան՝ Նիկոլ Փաշինյանն, Ստեձան Դեմրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը փաստացի առանձին են գործում:
Ժառանգությանը չեն կարող օգնել նույնիսկ Զարուհու Էքսպրեսիվ ելույթները: Հա եւ արդեն որերորդ անգամ է (5…6…7 ով գիտի) փսփսում են, որ Րաֆֆի Հովհաննսիյանը հրաժարական է տալու:
ԲՀԿ-ն ինքն իրեն ընդդիմություն չի դիրտարկում եւ Նարրա Զուրաբյանի հայտարարությունները ԲՀԿ-ին ընդդիմություն չեն դարձնում:
Դաշնակցությունը երբեք իշխանափոխության հարց չի դրել: Քանի դեռ իշխանափոխության հարց չկա ես դժվարանում եմ նրանց որեւէ կերպ որակել:
2. Որպես քաղաքացիական ներկայացողները անկասկած որոշ ակտիվություն մտցրել էին հանրային կյանքում եւ գոնե վիրտուալ հարթությունում հույսեր կաին, որ դա ի վերջո կվերածվի քաղաքականի կամ կփոխարինի նրան:
Սակայն այս դեպքում շահառուն ոտքի ելավ պայքարեց իր իրավունքների համար եւ հեռացավ այն պահին, երբ համարեց, որ հասել է արդյունքի: Դրանից հետո եղեծը որոշ մարդկանց սնափառության եւ շահասիրության արգասիք է: Այդ երեւույթները ֆոնային միշտ լինելու են:
3. Ամենավերջին հույսը Մաքսային միության եւ ԵՄ Ասոցացման հմաձայնագրի հարցն էր: Այստեղ էլ ոչինչ չստացվեց՝ մի կողմից Հայաստանը պատրաստվում է միանալ ՄՄ-ին, մյուս կողմից Եվրոպայի հետ բանակցությունները չավարտվեցին: Մաքսային միության անունը լսելով, որոշները ակտիվացան, բայց Եվրոպան բոլորի հույսերը իչիկ դարձրեց եւ շարունակեց բանակցությունները Հայաստանի հետ:
Էդգար Խաչատրյանի ֆեսբուքյան էջից:
