Իսպանիայի առաջնությունը կարող է դադարեցվել
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դադարեցնել ազգային առաջնության անցկացումը: Այդ մասին տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ֆեդերացիան դժգոհ է, որ պետությունը խառնվում է ակումբների գործերին եւ կրճատել է մանկապատանեկան ֆուտբոլի ֆինանսավորումը:
Այս պահին անցկացվել է Պրիմերայի 38 տուրերից 20-ը: Հաջորդ՝ 21-րդ տուրի հանդիպումները նախատեսված են հունվարի 30-ից փետրվարի 2-ը: