Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս անցյալ տարի․ WSJ
Իսրայելը սկսել է Իրանի վրա հարձակմանը նախապատրաստվել դեռևս 2024 թվականի նոյեմբերին, և այդ ժամանակ որոշվել է թիրախների ամբողջական ցանկը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իսրայելական և ամերիկյան հետախուզության աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ անցյալ տարվա նոյեմբերին իշխանությունները գաղտնի հանդիպում են անցկացրել Իսրայելի պաշտպանության ուժերի, Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության և հետախուզության 120 բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումից հետո հաստատվել է Իրանի միջուկային ծրագրի և ռազմական ենթակառուցվածքների 250 օբյեկտների, ինչպես նաև անհատների ցանկ։
