Իսրայելից «Շում» տրիոն ելույթ է ունենալու Երևանում
Հոկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին տեղի կունենա Երևանի դուդուկի փառատոնը: Փառատոնի կազմակերպիչ Music of Armenia-ից հայտնում են, որ փառատոնի բացումն ազդարարելու է «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է: «Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը մատուցելու հայ լսարանին:
Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը:
Համերգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 8-ին) և Մեգերյան Կարպետում (հոկտեմբրի 9-ին):
Նշենք, որ փառատոնն ամենամյա է: Այն անցկացվում է արդեն երկրորդ տարին: Երևանի դուդուկի փառատոնը նպատակ ունի շարունակաբար զարգացնել դուդուկի կարևորությունը և ազդեցությունը հայկական մշակույթի վրա: