Իսրայելի ուղղությամբ 400 հրթիռ է արձակվել. երկրի բանակը ռազմական գործողություն է սկսում
Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ, մեկ քառորդն ընկել է անկլավում, շատերը խփվել են, գրանցվել են հարվածներ բնակելի շենքերին, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Իշխանությունները հայտնել են, որ երկրի բանակը սկսում է «Թակել տանիքը» գործողությունը։
Հաղորդվում է, որ գործողության ընթացքում բանակը մտադիր է ոչնչացնել բազմահարկ շենքերը, որտեղ տեղակայված են հակառակորդի ենթակառուցվածքները։