Իսրայելում ինը ամերիկացի է սպանվել, կան անհայտ կորածներ․ Պետդեպի խոսնակ
Երկուշաբթի Միացյալ Նահանգները հաստատել է Իսրայելում ինը ամերիկացիների մահվան մասին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև սկսված հակամարտության հետևանքով։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ցավակցություն է հայտնել զոհերին և բոլոր տուժածների ընտանիքներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»․
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և կապի մեջ ենք իսրայելցի մեր գործընկերների և տեղական իշխանությունների հետ», - ասվում է Պետդեպարտամենտի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ: «Մենք կապի մեջ ենք ընտանիքների հետ և տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ հյուպատոսական օգնությունը»։
«Կարող ենք հաստատել, որ կան նաև անհայտ կորած ԱՄՆ քաղաքացիներ: Մենք աշխատում ենք մեր իսրայելցի գործընկերների հետ՝ պարզելու նրանց գտնվելու վայրը»,- նշված է փաստաթղթում։