Իսրայելը հարվածել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Իսրայելը հարձակվել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա, հայտնում է սիրիական Al-Watan թերթը։
«Նախնական տվյալներով՝ թռիչքուղիները գնդակոծվել են, երկու օդանավակայաններն էլ շարքից դուրս են եկել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են հրեական պետության հարավում գտնվող սահմանային շրջաններ։