Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամшնատարին վերшցնելու մասին
Իսրայելի օդուժը Սիրիայի հարավում սպանել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դաշտային հրամանատար Ահմեդ Մուհամմադ Ֆահդային։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Մամուլի ծառայությունը նշել է, որ Ֆահդան ոչնչացվել է, երբ նա պատրաստվում էր մոտ ապագայում իրականացնել հերթական ռազմական ծրագիրը:
Գործակալության տվյալներով՝ Ֆահդան պատասխանատու էր Իսրայելի պաշտպանության բանակի և իսրայելական ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ դեպի Գոլանի բարձունքներ ուղղաձիգ հետագծով կրակելու համար:
Նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախային ավիահարված էին հասցրել Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին։ Թել Ավիվի թիրախը Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Նասրալլան էր, քանի որ նա հրաժարվեց դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա և խզել համագործակցությունը ՀԱՄԱՍ-ի հետ: