Իսրայելը կրկին գնդակոծել է հարավային Լիբանանը ֆոսֆորային զինամթերքով
Իսրայելի պաշտպանության բանակը լիբանանյան սահմանային շրջանները գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք: Այսպիսի հայտարարություն է արել լիբանանյան Al Wataniya գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հարձակումներն իրականացվել են հիմնականում բնակեցված վայրերի վրա։ Կրակի տակ են հայտնվել, այսպես կոչված, կապույտ գծի (լիբանանա-իսրայելական սահման) հարակից տարածքները։
Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն ստույգ թիվը չի հաղորդվում։ Հոկտեմբերի 11-ին գործակալությունը պնդում էր, որ իսրայելական զորքերը ֆոսֆորային զինամթերք են օգտագործել հարավային Լիբանանի արևմտյան հատվածի վրա հարձակումների ժամանակ։
Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին այնուհետև հայտարարել է, որ երկիրը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործում։