Իտալիա-Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
Հոկտեմբերի 15-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Նեապոլում կհյուրընկալվի B խմբի առաջատար Իտալիայի թիմին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը չի կասկածում տանտերերի հաղթանակին։ Իտալիայի հավաքականի հաղթանակն ունի 1.33 գործակից, իսկ հայերինը՝ 7։ Ոչ ոքին ունի 5.30 գործակից։