Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը բանակցություններ են պահանջում Ռուսաստանի հետ
Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը կողմ են արտահայտվել մայիսի 30-31-ին կայանալիք ԵՄ հանդիպման վերջնական հայտարարության նախագծում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին կետի ներառմանը:
Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությամբ հանդես է եկել Իտալիան։ Դրան աջակցել են միայն Հունգարիան ու Կիպրոսը, որոնք քննադատում էին Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը։
Հունգարիան դեմ է նավթի էմբարգոյին, իսկ Կիպրոսը մտահոգված է Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք վաճառելու արգելքով, նշում է Reuters-ը։