Իտալիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից
Իտալիայի քաղաքացիներին ուղղված Ուկրաինայի տարածքը լքելու եւ այդ երկրի ուղեւորությունները հետաձգելու խորհուրդները կրում են կանխարգելիչ եւ նախազգուշական բնույթ: Այդ մասին շաբաթ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես եղել եմ ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի՝ Ուկրաինայում իրավիճակին նվիրված նիստի նախագահը: Մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ ենք տալիս Իտալիայի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայում, վերադառնալ հայրենիք կոմերցիոն տրանսպորտով եւ հետաձգել ուղեւորությունները դեպի այդ երկիր: Մենք նաեւ որոշել ենք հայրենիք վերադարձնել Կիեւում մեր դեսպանատան ամբողջ ոչ հիմնական անձնակազմին, որն աշխատում է հաստիքային ռեժիմով»,-գրել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իտալիան հանդես է գալիս հանուն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման՝ փորձելով Մոսկվայից ստանալ լարվածությունը թուլացնելու կոնկրետ ազդանշաններ երկխոսության միջոցով: