Իտալիայում #COVID_19 կորոնավիրուսի հետևանքով մեկ օրվա ընթացքում մահացել է 250 մարդ
Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն ավելացել է 250-ով․ հիվանդությունից ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1266 մարդ: Այդ մասին այսօր հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին: Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում է 17 660 մարդ, որոնցից 14 955 մարդ ներկայումս բուժում է ստանում, արդեն բուժվել է 1439 մարդ:
Մահացածների միջին տարիքը 80 տարեկանից ավելի է: Վարակի տարածումը ունի բավականին բարձր տեմպեր: Մասնագետների կարծիքով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդ բոլոր մահերի 20%-ը եղել է Իտալիայում:
Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսների բռնկումը սկսվեց փետրվարի 21-ին: Մինչ օրս Իտալիայում կատարվել են գրեթե 10 000 կորոնավիրուսի թեստեր: