Ջերմաստիճանի փոփոխություն չի լինի
Փետրվարի 11-15-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ փետրվարի 11-15-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը կլինի -6-ից -8 ցուրտ, ցերեկը՝ 0-ից -2:
