Ջիգարխանյանի երիտասարդ կինը հղի է. նա հայտնել է քննիչներին . armtimes.com
armtimes.com-ը գրում է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտնել է, որ հղի է: Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, նա այս մասին ասել է քննիչներին: Ջիգարխանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նրա աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու գործով: Դերասանը մեղադրում է նախկին կնոջը: Վիտալինային հարցաքննության են կանչել, սակայն մի քանի անգամ հետաձգել է գնալը, իսկ վերջում հրաժարվել՝ ասելով, որ հղի է, եւ իրեն անհանգստանալ չի կարելի: