Ջիգարխանյանի կինը ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից ու լքում է Մոսկվան
Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, ով զբաղեցնում էր Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնը, ինքնակամ լքել է այն ու պատրաստվում է ամուսնալուծության, այս մասին RiaNovosti-ին է տեղեկացրել է նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Բորիսովիչը նվաստացնում է կնոջը ամեն հնարավոր եղանակով, Վիտալինան նպատակահարմար է գտել լքել թատրոնի տնօրենի պաշտոնն ու պատրաստվել ամուսնալուծության գործընթացին, այս ուրբաթ նա հեռանում է Մոսկվայից` ստեղծված սթրեսային իրավիճակից դուրս գալու եւ կորցրած առողջությունը վերականգնելու համար»,-ասել է Մազուրը: