Ջիգարխանյանի տիկնոջը ծանր ժամանակներ են .1IN.AM
ՆՏՎ հեռուստաալիքով «Նոր ռուսական սենսացիաներ» ծրագրի հերթական թողարկման թեման հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի երկու կանանց դիմակայություններն են: Դերասանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, հաղորդել է իր կոնֆլիկտի մասին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, երբ վերջինս դեռ Ջիխարյանի կինն էր: Ջիգարխանյանի նախկին սիրուհին պատմել է, թե ինչպես է վերաբերվում երիտասարդ մրցակցին՝ պատմելով մի անեկդոտ և Վիտալինային համեմատելով կարիճի հետ:
Վլասովան վստահ է, որ Ջիգարխանյանից ամուսնալուծվելուց հետո, որը պետք է ձևակերպվի նոյեմբերի 27-ին, Ցիմբալյուկին ծանր ժամանակներ են սպասվում: Նախկին կնոջ խոսքով՝ Վիտալինան մեկ ելք ունի՝ հաջող ամուսնություն: «Ես կարծում եմ՝ նրան կարող է խղճալ մի հարուստ մարդ, որը կասի՝ դե ինչ, բա՞նտ նստի նման լավ աղջիկը: Եվ կամուսնանա նրա հետ: Եվ նա կսկսի արդեն այնտեղ ինտրիգներ անել՝ ընտանիքի ներսում կամ սանդուղքների վրա»,- հայտարարել է Վլասովան:
Այսպիսով նա ակնարկել է մի սկանդալային պատմության մասին: Վլասովան պատմել է, որ անցած տարվա հունվարի 28-ին նա որոշ ժամանակով բացակայել է Արբատի վրա գտնվող իր երեքսենյականոց բնակարանից: Երբ տուն է վերադարձել, նա աստիճանավանդակին տեսել է մի քանի մարդու, այդ թվում նաև՝ Վիտալինա Ցիմբալյուկին և իր երկու ծանոթներին՝ Վլադիմիր Պուտինցևին և Իրինա Մուսիենկոյին: Երբ Վլասովան տեղեկացրել է, թե ինչով է պարտական նրանց անսպասելի այցի համար, հյուրերն սկսել են հեռանալ: Մուտքը լքելուց առաջ նրանք հայտարարել են, որ փոխել են իր բնակարանի կողպեքը: Պուտինցևը շփոթահար Վլասովային է տվել իր սեփական բնակարանի բանալիներն ու հեռացել: