Ջիգարխանյանին երկար ու տանջալի մահ են մաղթել.news.am
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան հայտարարել է, որ իրեն զանգահարել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ դերասանին երկար ու տանջալի մահ մաղթել: Այդ մասին նախկին կինը պատմել է ՆՏՎ հեռուստակայանին տված հարցազրույցում:
Վլասովան համոզված է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միշտ շահով է առաջնորդվել:
«Նա ոչ միայն լկտի է, այլեւ իսկապես նողկալի մարդ», - հայտարարել է Ջիգարխանյանի նախկին կինը: Ավելին, կինը հայտնել է, թե իբր իրեն զանգահարել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ լեգենդար դերասանի հասցեին միանգամայն սարսափելի խոսքեր ասել:
«Զարգահարել է եւ ասել. «Փոխանցեք, որ ես իրեն երկար ու տանջալի մահ եմ մաղթում», – Տատյանա Վլասովայի խոսքերն է մեջբերում ՆՏՎ-ն: Հետաքրքիր է, որ ինքը՝ նախկին կինը, պատրաստակամություն է հայտնել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո ընդունել Ջիգարխանյանին:
«Ես կարծում եմ, որ այս ողջ պատմությունն ավարտվելուց հետո նա կվերադառնա», – ենթադրել է Վլասովան: