Ջիգարխանյանը կարող է հայր դառնալ
Araratnews.am-ը գրում է.
Հայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը փետրվարի 25-ին ամուսնացել է 36-ամյա ուկրաինացի դաշնակահար Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարցազրույցում խոստովանել է, որ իր ամուսնուն երեխա պարգևելու հավանականությունը մեծ է:
«Ինչպես կստացվի: Եթե դա տեղի ունենա, ես ձեզ անպայման կհայտնեմ: Ամեն ինչ հնարավոր է … Իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ շատ դժվար է որևէ բան նախօրոք պլանավորել», – ասել է նա և հավելել, որ իր ու ամուսնու տարիքային տարբերությունն իր համար նշանակություն չունի: