Ջիվան Գասպարյանն ու երեք դուդուկահարներ Երուսաղեմում փառատոնի կմասնակցեն
Դուդուկի վարպետ, լեգենդար Ջիվան Գասպարյանը ևս երեք դուդուկահարների` Արմեն Ղազարյանի, Վազգեն Մակարյանի, Ջիվան Գասպարյան կրտսերի հետ կմասնակցի Երուսաղեմի սրբազան երաժշտական փառատոնին (Jerusalem Sacred Music Festival): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնիjerusalemseason.com կայքը, «Ջիվան Գասպարյան քառյակ»-ի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 3-ին:
Փառատոնի կայքը պատմում է Ջիվան Գասպարյան լեգենդի, ինչպես նաև իր քառյակի մասին: jerusalemseason.com-ը նաև ընդգծում է, որ ավելի քան 70 տարի գործունեություն ծավալող Գասպարյանն անթիվ մրցանակներ է շահել, հանդես եկել աշխարհի տարբեր երաժիշտների հետ, և հոլիվուդյան կինոնկարներից շատերում հնչում են նրա կատարումները: