Ջիվան Գասպարյանը Մոսկվայում համերգ կտա բաց երկնքի ներքո
Լեգենդար հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանը միակ համերգով հանդես կգա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Կանաչ թատրոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համերգը տեղի կունենա նոր ձեւաչափով. այն կանցկացվի բաց երկնքի ներքո:
«Գասպարյանի կողմից դուդուկով կատարվող երաժշտությունը արդեն չի կարելի անվանել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», հայ ժողովրդական երաժշտության տարածման գործում նրա ավանդն անգնահատելի Է, ահա թե ինչու նրա բազմաթիվ տիտղոսներին հաճախ ավելացնում են «իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանը»,– ՌԻԱ Նովոստիին պատմել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը: