Ջո Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահի հետ. քննարկվելու է Ուկրաինայի փախստականների հարցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը կմեկնի Լեհաստանի Ժեշով քաղաք, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 80 կմ հեռավորության վրա։
Ըստ Սպիտակ տան՝ այս ուղևորության նպատակն է ցույց տալ Արևմուտքի վճռական վերաբերմունքը Ուկրաինայում ռուսական ագրեսիային հակազդելու համար։
BBC-ի հաղորդմամբ՝ Ռժեշովում Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ քննարկելու Լեհաստանի առջև ծառացած խնդիրները այն բանից հետո, երբ մի քանի միլիոն ուկրաինացիներ ժամանել են այնտեղ՝ փախչելով ռուսական ռմբակոծություններից և հրետակոծություններից:
Ամերիկայի նախագահը ցանկանում է շփվել նաև հենց ուկրաինացիների հետ, ովքեր գտնվում են Լեհաստանում։