Ջրամբարում ջրահեղձ եղած` 20-ամյա զինվորը վաղը զորացրվելու էր
Այսօր առավոտյան Երևանի Նուբարաշենի զորամասի հրաձգարանի մոտ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած` 20-ամյա Էդգար Չախլյանը վաղը զորացրվելու էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Էդգարի ընկերները հայտնեցին, որ նրա մայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել:
«Էդգարը տան միակ տղան էր, ազնիվ, բարի տղա էր` բոլորի մասին մտածող, բոլորին օգնող, հասնող: Մինչև ծառայելն աշխատում էր, ծառայության ժամանակ էլ զորամասի ճաշարանում այնպես էր կանոնակարգում, որ բոլորն իրենից գոհ մնան, մտածում էր զորքի մասին»,- ասել է ընկերներից մեկն ու հայտնել, որ Էդգարը սիրած աղջիկ ուներ, որոշել էր զորացրվելուց հետո ընտանիք կազմել:
Նշենք, որ Չախլյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից էր:
Ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
