Ջրվեժ գյուղում կորած երեխան գտնվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին՝ ժամը 21:31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 22։17-ին 2011 թ. ծնված Յ. Է.-ը գտնվել է տեղի ուժերով:
