Ջուր չի լինելու Նոր Նորքում, Նորք Մարաշում եւ Էրեբունիում
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 26-ին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
1. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի`
• Նորք Մարաշ վարչական շրջանի,
• Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
