«Ջուրը չտեսած մի՛բոբիկացեք».ՀՅԴ-ի ակնարկը՝ԲՀԿ-ին.Video
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չեն բացառում, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կարող են նորից կոալիցիա կազմել: Այս հայտարարությունները ՀՅԴ-ում դեռ կարծես թե չեն ցանկանում մեկնաբանել: Պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ թեմային նկատեց.
«Քաղաքականություն է, եւ բնականաբար, որեւէ բան բացառված չէ: Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Այսօրվա կոալիցիան իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է: Խորհուրդ կտամ ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք, որովհետեւ կարողա ջուրը ձեր սպասված ջուրը չլինի: Ներկայիս կոալիցիան ունի իր ծրագիրը եւ հետեւողական փորձում է իրականացնել՝ անկախ առակա բոլոր դժվարություններից: Օրը կգա, բարին էլ հետը, ոչ մի բան չեմ բացառում»,-ասաց նա: