Կա մի պլան` նրան պետք է սատկացնեմ ուրիշ ոչինչ. Արթուր Աբրահամ (Video)
«2014 թվականին Բեռլինի մոտակա քաղաքներից մեկում կկայանա ներկայումս իմ կյանքում ամենակարեւոր մենամարտը: Սրա կարեւորությունն այն է, որ հաղթեմ ու դառնամ կրկնակի չեմպիոն, իսկ եթե չհաղթեմ, արդեն կմտածեմ ռինգից հեռանալու մասին: Կա մի պլան` նրան պետք է սատկացնեմ, ուրիշ ոչինչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով առաջիկա ռեւանշ-մենամարտի մասին ասաց Արթուր Աբրահամը:
Խոսելով Հայաստան կատարած այցի մասին Արթուր Աբրահամը նշեց. «Ես Հայաստանում եմ` հանգստանալու համար, շաբաթական մեկ-երկու անգամ վազում եմ, բայց հիմնականում այստեղ եմ հանգստանալու համար: Մասիս քաղաքում եկեղեցի ենք կառուցել, որի մոտ էլ ծառատունկ կազմակերպվեց: Ես Հայաստան հիմնականում դրա համար եմ եկել»:
Անդրադառնալով դպրոց բացել-չբացելու հարցին բռնցքամարտիկը նշեց. «Դպրոց բացելու նպատակներ առայժմ չունեմ, որովհետեւ եթե որեւէ բան անում եմ, անում եմ կամ լավ, կամ չեմ անում` դա էր պատճառը»:
Ինչպես բոլորին է հայտնի Արթուր Աբրահամը մեքենաների սիրահար է, եւ այս առթիվ էլ, նա նշեց.
«Ես Հայաստանում շատ հանգիստ ու առանց խախտումների եմ վարում, բայց Գերմանիայում մի քանի անգամ տուգանվել եմ»:
Անդրադառնալով անձնական կյանքին բռնցքամարտիկն ասաց, որ իր սիրտը արդեն զբաղված է եւ դրա մասին ավելի մանրամասն կխոսի, երբ ժամանակը գա:
Զառա Ղազարյան